«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա». Շարմազանովը հիշեցրեց հայտնի շանտաժը
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա » շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:
Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձեւ տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ:
Մեկ տարի առաջ Փաշինյանը համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Այսօր վարչապետին նոր մեղավորներ են պետք՝ խոստումները ջրելու եւ իրեն միամիտ անկեղծությամբ հավատացողների ականջներին լապշա կախելու համար:
Մեղավոր էին իջեւանցիները, սեւազգեստ մայրերը, աղքատությունը գլխում պահած բողոքավորները, չաշխատող , թամբալ ՀՀ քաղաքացի-պողոսները: Իսկ գլխավոր մեղավորը Սահմանադրական դատարանն է, հաջորդը կլինի 4-րդ իշխանությունը:
Ստելու համար մեծ խելք պետք չի, միամիտներ են պետք:
#Հայյկըհաղթելուէստիհայրբելին
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը