Ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում
Հրաշալի է, երբ անցկացվում են նման խոշորամասշտաբ զորավարժություններ․ Հայաստանի նման երկրներում այդպիսիք պետք է հնարավորինս հաճախ անցկացվեն, ինչը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու իմանալ պատերազմի դեպքում իր անելիքը:
Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու բանակում չծառայածների զորահավաք չի իրականացվում․ մի՞թե միայն բանակ ծառայածներս պետք է պատրաստ լինենք առաջինը զենք վերցնելու և սահման գնալու, թե՞ ճիշտ կլինի, եթե խաղաղ ժամանակն օգտագործենք ու զինվորական գիտելիքներ տանք բանակ չգնացածներին: Խոսվում է այս ոլորտում տարիներ շարունակ իշխած կոռուպցիայի մասին։
Եթե խոսում եք, ուրեմն՝ մի բան ավել գիտեք, գիտեք, որ հիվանդությունների մեծ մասը սարքած է ու գոյություն չունի, այդ դեպքում ո՞րն է արդարությունը, երբ երկու տարի ընտանիքից ու ուսումից արդեն հեռու գտնված երիտասարդը հիմա ևս պետք է կանչվի զորավարժության, իսկ նույնիսկ դա չարած մյուս քաղաքացին պետք է այս անգամ ևս հանգիստ զբաղվի իր գործերով: Ընդունեք, որ մեկ անգամ ևս խախտվում է արդարության սկզբունքը, հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է, այլ ոչ թե մեկ անգամ արդեն դրան մասնակցածներինը: Զորակոչ արեք ու տարրական գիտելիքներ սովորեցրեք նաև չծառայածներին։
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը