ԵՊՀ 100-ամյակի խղճուկ միջոցառումներն ուղիղ համեմատական են օրվա իշխանության որակին. Միհրան Հակոբյան
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ 100-ամյակին և նշել, թե ինչ միջոցառումներ հնարավոր կլիներ կազմակերպել հոբելյանի առթիվ, մինչդեռ ներկա իշխանությունը նախընտրեց այն անցկացնել «իրենք իրենցով»՝ ռեստորանում խորովածի սեղան դնելով։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կարող էր կառավարական հանձնաժողով ձևավորել և Մայր բուհի 100-ամյակը պետական մասշտաբի իրադարձություն դարձնել՝ այն վերածելով իսկական ազգային-պետական տոնի: Պատկերացնու՞մ եք՝ տարբեր սերունդների կայացած, աշխարհով մեկ սփռված տասնյակ հազարավոր շրջանավարտներ ու հազարավոր ուսանողներ և աշխատակիցներ ունեցող Ալմա մատերի 100-ամյակն ինչպիսի խորհրդանշական իրադարձություն կարող էր լինել: Ինչպիսի շուքով կարող էր ֆիքսվել մարդկային քաղաքակրթության հենասյուն գիտելիքի և կրթության դերը հայ ժողովրդի ազգային-պետական կյանքում՝ 100 տարվա գիտակրթական ողջ ձեռքբերումները վերհիշելու, վերահրապարակայնացնելու և ապագա ձեռքբերումների համար նոր լիցքեր հաղորդելու համար: Պատկերացնու՞մ եք՝ ինչ տրամաչափի և միջազգային հնչեղության գիտաժողովներ կարելի էր անցկացնել, ինչպես կարելի էր վերջին 100 տարիների ազգային մտավոր գործունեությունը ներկայացնել աշխարհին: Կարելի էր այս ամենի ֆոնին նաև փիառվել՝ որպես քաղաքական իշխանության ձեռքբերում: Բայց ոչ, փոքր մարդիկ չկարողացան հաղթահարել համալսարանի հանդեպ ունեցած իրենց մեծ բարդույթներն ու վրեժխնդիր եղան: Տարածաշրջանում չկա 100-ամյա պատմություն ունեցող համալսարան, որը ԵՊՀ-ի չափ ձեռբերումներ է ունեցել, բայց նաև չկա 100-ամյա համալսարան, որի հիմնադրման մեկդարյա տարդերձն այսչափ խղճուկ է նշվել:
Եվ, սա համահունչ է օրվա իշխանության որակին, մակարդակին և արժեքային համակարգին: Իրենց պատկերացրած ԵՊՀ 100-ամյակն իրենք իրենցով լավ ռեստորանում խորովածի և օղու սեղան գցելն էր, դիջեյներով բաց համերգներն ու կենացները, կենացները, կենացները...
Իսկ հետոն շատ ավելի մռայլ է լինելու, ավելի անմակարդակ ու բացահայտ գավառական է լինելու: Մինչև որ չհեռացվի հանրային կյանքի բոլոր ոլորտները մետաստազներով ներխուժած այս չարորակ ուռուցքը:
Իսկ մինչ այդ հիշենք, որ Մայր բուհին տոն ենք պարտք»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը