Սա Սարգիս Օհանջանյանի ընտանիքն է․ այն ընտանիքը, որն այս քանի օրը չի հասկանում` ինչու իրենց հայրը իրենց հետ չէ
Ուրեմն սա Սարգիս Օհանջանյանի ընտանիքն է: Այն ընտանիքը, որն այս քանի օրը չի հասկանում` ինչու իրենց հայրը իրենց հետ չէ: Կինն ու երեխան, ում գլխում չի տեղավորվում, որ իմպրովիզացված հարցազրույցի ու այդ հարցազրույցը նկարելու պատճառով մարդը կարող է կալանավորվել: Ընդ որում` սեփական երկրում: Ընդ որում` դատավորին, այլ ոչ թե ինչ-որ հանցագործին, ահաբեկչին հարցեր ուղղելով:
Եվ թող այդ կինը (եթե նա իրավունք ունի կին կոչվելու), ով տղաների ճակատագրերի հետ խաղաց, նայի այս նկարին ու գիշերները չկարողանա քնել իր արածի պատճառով: Քանի որ Նարեկի ու Սարգսի արարքը և հաջորդող արձագանքն անհամաչափ են:
Գուցե էմոցիոնալ է գրառումս, բայց սրտիցս է: Քանի որ տղաներին անձամբ եմ ճանաչում, և գիտեմ, որ նրանց նման ազնիվ ու գաղափարներին նվիրվածները քիչ են մեր երկրում:
Հ.Գ. Չի կարող լավ ապրել ու զարգանալ մի երկիր, որտեղ ահաբեկիչները ոչ միայն արդարացվում են, այլ վարչապետը նրանց հետ բանակցությունների սեղանին է նստում, նրանք կուսակցություն են հիմնում: Իսկ Նարեկի ու Սարգսի նման տղաները հարցեր ուղղելու պատճառով կալանավորվում են:
***
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ռեպրեսիաները կարող են արդյունավետ լինել համեմատաբար կարճատև կտրվածքով, իսկ հետո բարձրանում է մի ալիք, որը կուլ է տալիս ռեպրեսիաներն իրականացնողին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը