Ներկայում քրեական դատավարության նպատակը հպարտ քաղաքացիներին հնչեղ անուններ մատակարարելն է
Նախկինում քրեական դատավարության նպատակն արդարադատությունն էր։ Ներկայում այս հարցում տեղի է ունեցել հիրավի համաշխարհային նշանակության հեղափոխություն. քրեական դատավարության նպատակն այլևս արդարադատությունը չէ, այլ ատելության ու թշնամանքի վեհ իղձեր ունեցող հպարտ քաղաքացիներին հնչեղ անուններ, երբեմն՝ գունեղ պատկերներ մատակարարելն է։ Ընդ որում, մշակվել է հստակ դերաբաշխմամբ «արտադրական ցիկլ»՝ իրավապահ մարմնի անունից հաղորդագրություն - իշխող ուժին սպասարկող գործիչների կողմից արատավորող ստատուսներ սոցցանցերում - պողոսների կարճատև երջանկացում։
Իսկ անմեղության կանխավարկածը, ապացուցողական իրավունքը, օրենքի որոշակիությունը, իրավական պետության մյուս հիմնաքարերը, թվում է, արդեն ավելորդ, «հակահեղափոխական» բեռ են, որոնցից հարկ է օր առաջ ձերբազատվել։
Բայց չէ՞ որ տնից դուրս վռնդված Իրավունքը սովորություն ունի վերադառնալ։ Դուռը փակեք, պատուհանից կմտնի, պատուհանը փակեք՝ երդիկից կմտնի։ Այսօր չվերադառա՝ վաղն է վերադառնալու։ Վաղը չվերադառնա՝ մյուս օրը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը