Աֆրոամերիկացիներն և մութ ու ցուրտ տարիները
Վաշինգտոնում, տարիներ առաջ, մի ուկրաինացու հետ էի ծանոթացել: Մի քանի հոգով, կանաչ խնձորի հետ վիսկիի սեղանի շուրջ զրուցում էինք: Ուկրաինացին մի հետաքրքիր դեպք պատմեց:
Մի անգամ իրենից մի սևամորթ փող է պահանջում: Ինքն հարցրել է, թե ինչո՞ւ պետք է իրեն փող տա: Սևամոթը պատասխանել է, որ սպիտակամոթները սևամորթներին որպես ստրուկ շահագործել են ու հիմա իրեն փող պետք է տա իր պապերի արարքների մեղքը քավելու համար:
Ուկրաինացին պատասխանել է, որ նախ ինքը մի 10 տարի առաջ է Ուկրաինայից Ամերիկա եկել ու իր պապերը ստրուկների բիզնեսում ներգրավված չեն եղել, երկրորդը` ինքը` սևամորթը, վերջերս է Նիգերիայից եկել ու իր պապերն էլ ստրուկ չեն եղել:
Այսինքն, կարևորը մեղադրանքն է, որը կարող է բիզնեսի վերածվել. մեղադրում եք մարդկանց ու օգտվում եք պատմական կարծրատիպերից:
Սա հիշեցի ականջ ծամող Երևանու ավագանու անդամ աղջկա առիթով: Կարևոր չի, որ աղջիկը մութ ու ցուրտ տարիներ բավականին հարմարավետ պայմաններում է մեծացել` ի հաշիվ սովածների ու մրսողների, կարևոր չի, որ Նոր Հայաստանի ամենակարկառուն դեմքերը Հին Հայաստանի կառկառուն դեմքերն են, կարևոր չի, որ ընտրակեղծիքների հիմնադիր հայրերից մեկը խոսում է օրինականության ու սահմանադրական կարգերի վերականգման մասին ու զանգվածը ականջները կախ լսում է:
Կարևոր մեղադրանքն է, ինչը լսարանի սրտից է, որոնցից շատերը հենց մութ ու ցուրտ տարիներին են ապրել:
Մեղադրեք, առաջնորդեք ու հանրային լեգիտիմություն ձեռք բերեք, դառնալով զանգվածի խոսափողը:
Ժամանակին Օստապ Իբրահիմովիչը նույնպես այդ գործով էր զբաղված, մեղադրում էր կապիտալիստներին արքայազն Համլետին սպանելու համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը