Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդն» ունի տաղանդավոր խաղացողներ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում:
«Չենք կարող մոռանալ, թե ինչ թիմի դեմ էինք խաղում: Մրցակիցը ստեղծեց 2 գոլային պահ: Ես գոհ եմ: Գիտեմ, թե որքան բարդ է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նրանք ունեն տաղանդավոր խաղացողներ:
Այժմ յուրաքանչյուր խաղ եզրափակիչի պես է մեզ համար: Առջեւում բարդ հանդիպումներ ենք, եւ մենք գիտենք, որ դրանցում չհաղթելը տարբերակ չէ մեզ համար: Ցանկացած հանդիպում կարեւոր է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը