ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին՝ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ
ԱՄՆ հինգ կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նամակում, որի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Փիթեր Քինգը և Գուս Բիլիրակիսը, նշվում է, որ Արցախի ժողովուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում կարողացել է իր ձայնը բարձրացնել հանուն ազատության և արժանապատվության և 1991 թվականին հայտարարել է անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին:
Շնորհավորական ուղերձը Twitter-ում հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:
«Արցախը վստահաբար վաստակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթացող բանակցություններին մասնակցելու իրավունքը՝ հանդես գալով որպես տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ»,- ասվում է կոնգրեսականների նամակում, որտեղ նամակի հեղինակները հույս են հայտնում, որ մոտ ապագայում երկիրը կրկին բանակցությունների սեղանի շուրջ կհայտնվի:
«Վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք ձեռնամուխ լինել Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը և պետության անկախության ճանաչմանը»,- ասված է նամակում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...