Կարդացի եւ զարմացա
Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կարդացի իմ սիրելի Զարուհի Մեջլումյանի, ինձ համար բոլորովին անսպասելի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»։
Մի կողմ թողնենք, Արցախի որպես երկրորդ հայկական անկախ պետության հարցը։ Ընդունենք, որ Արցախն արդեն միջազգայնորեն ճանաչված պետություն է։ Ուրեմն, ի՞նչ այլևս Հայաստանի Հանրապետությունը պետք է «ձեռքերը լվանա» և չլինի՞ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ախր, սիրելի Զարուհի, նույնիսկ եթե , դու էլ ընկել ես տարբեր քարոզչական ազդեցությունների տակ և չես սիրում Արցախն ու արցախցիներին, թեկուզ զուտ էգոիստական նկատառումներով պատկերացրու, որ Արցախի (լեզուս չի պտտվում) անկման դեպքում , կկորցնենք ողջ Հայաստանը։ Այնպես որ Արցախում զինվորական ծառայությունն ապահովում է մնացած ողջ Հայաստան աշխարհի (Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն) անվտանգությունը։ Եվ վերջապես, ինչու՞ չես ընդվզում, երբ հայ զինվորները ծառայում են այլ, այս անգամ իսկապես օտար պետություններում՝ Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Սիրիա։
Հ․Գ․ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի խոսքին, ապա այդպես մտածողներ կան նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուստի , զին․ծառայություն չպետք է անցնել նաև Հայաստանի հանրապետությունում։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան