Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում
Սուրճ չեփելու համար համագյուղացու կնոջը բռնաբարելու եւ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով դատական նիստերն արդեն 3 ամսից ավելի է՝ տեղի չեն ունենում:
Անցած տարվա դեկտեմբերին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործով դեռեւս ոչ մի նիստ չի կայացել: Նիստերն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են:
Նշենք, որ այս գործով մեղադրվող Արսենն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսենն անցած տարվա դեկտեմբերին մտել է մարզի գյուղերից մեկի տնակ եւ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել: Ստանալով մերժում` Արսենը դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան եւ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Արսենը գրավով ազատ է արձակվել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի