Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց «GRENKE Chess Classic» միջազգային մրցաշարում
Գերմանական Բադեն Բադենում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է չինուհի Հոու Յիֆանին: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում: Այս մասին հայտնում է armsport.am–ը։
Սա Արոնյանի համար չորրորդ անընդմեջ հաղթանակն է, ինչի շնորհիվ նա վաստակած 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել իր մրցակիցների համար:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում կիսել է միավորը Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ և 3.5 միավորով երկրորդ տեղում է: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ունի նույնքան միավոր:
Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը