Կարիք չկա՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը գա, որ ես ու Սամվել Բաբայանը հանդիպենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Եթե պատահական դրսում որևէ մեկի հետ հանդիպում ես, դա դեռ չի նշանակում, որ պայմանավորվածություն է եղել: Այս մասին այսօր Արցախում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե տեղեկություն կա, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ իր ու Սամվել Բաբայանի միջև հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ են պայմանավորվել:
«Որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե պատահական դուրս գանք մի քանի հոգով հանդիպենք և զրուցենք, դա չի նշանակում, որ պայմանավորվածություն է եղել: Եկեք ես իմ բոլոր հանդիպումները չներկայացնեմ հանրությանը: Կոնկրետ որևէ պայմանավորվածություն և համաձայնություն չի եղել և չի քննարկվել, մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստենք: Դրա կարիքը չկա, որ Հայաստանի ԱԱԾ պետը գա և երկուսով նստենք:
Ես էլ հնարավորություն ունեմ Սամվել Բաբայանի հետ, Վիտալի Բալասանյանի հետ, եթե անհրաժեշտություն լինի, հանդիպել, զրուցել: Ես հաճախակի հանդիպում եմ Վիտալի Բալասանյանի հետ, Աշոտ Ղուլյանի հետ: Սամվել Բաբայանի հետ էլ վերջերս մի երկու անգամ հանդիպել ենք, զրուցել ենք: Եթե փողոցում տեսնում ենք, բարևում ենք, եթե սրճարանում ենք հանդիպում, զրուցում ենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ չունի:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...