ԱՄՆ-ում ուսուցիչը պարկի տարածքում 2,12 կարատանոց ալմաստ է գտել
ԱՄՆ Արքանզաս նահանգում 36-ամյա ուսուցիչը, այցելելով «Ադամանդի խառնարան» պարկ, այնտեղ 2,12 կարատանոց ալմաստ է գտել, հաղորդում է CNN-ը:
Ջոշ Լենիկ անունով տղամարդը, որը պարկ էր այցելել ընտանիքի անդամների հետ, զբոսնելիս գետնին ուշագրավ քար է նկատել:
«Նախ փայլ նկատեցի, իսկ երբ մոտեցա և քարը պահեցի ափիս մեջ, նկատեցի, որ սուր եզրեր չունի»,- պատմել է տղամարդը:
Նա քարը ցույց է տվել կնոջը: Վերադարձի ճանապարհին նրանք գտածոների տեղական կենտրոն են այցելել, որտեղ փորձագետները հաստատել են, որ խոսքն իսկապես ալմաստի մասին է, ընդ որում՝ դա պարկում այս տարի գտնված ամենամեծ ալմաստն է դարձել: Թանկարժեք քարի նոր տերը խոստովանել է, որ առայժմ այն վաճառելու ցանկություն չունի:
«Ադամանդի խառնարան» պարկը գտնվում է հանգած հրաբխի վայրում և աշխարհում այդ քարերի ծագման միակ վայրն է, որը բաց է հանրության առաջ:
1906թ.-ից ի վեր այնտեղ ավելի քան 75 000 ալմաստ է հայտնաբերվել՝ ներառյալ Սթրոն Վագների հազվագյուտ անգույն ադամանդը, որը պարկի ղեկարությունը գնել էր 34,7 հազար դոլարով:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են