Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտարարություն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար

ՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը
Հայաստան

Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման եւ արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ

Ներկրվող ավտոմեքենաների աննախադեպ հոսքեր ենք սպասում. նույնիսկ կանխատեսելը այս պահին շատ դժվար է, որովհետեւ մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ինչո՞ւ հիմա, որովհետեւ կարծում ենք, որ մինչեւ հոկտեմբեր կավարտենք աշխատանքները, եւ հոկտեմբերից, ըստ էության, պետք է որ գործի Գյումրիի ավտոմաքսատունը։ Ինչո՞ւ հյուսիսում, որովհետեւ մաքսակետերի կառուցվածքը որ մենք տեսնում ենք 90 տոկոսից ավել հոսքը, բնականաբար, գալիս է 3 մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում։ Եվ տարածքը, որտեղ ակնկալում ենք, որ պետք է արտաքին գործունեության սպասարկման կենտրոնը լինի, այդ թվում նաեւ այս գործառույթը պետք է կենտրոնանա, 158 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կիլոմետր Գոգավանից եւ 56 կամ 58 կիլոմետր Բավրայից։ Այն աշխարհագրական առումով նաեւ ճիշտ տեղում է, հետագայում հյուսիս-հարավի մոտ է հենց գտնվում, եւ ֆունկցիոնալ առումով գործելու է»,-հայտարարեց Անանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կլինի աշխատատեղերի եւ աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն. «Մենք արդեն հայտարարում ենք, որ անցկացնենք դասընթացներ։ Կարծում եմ, որ հենց տարածաշրջանից պետք է աշխատակիցներ ընդունենք աշխատանքի, իհարկե, աշխատակիցների մեծ բանակ էլ այստեղից կգործուղեն այնտեղ, համենայնդեպս, ժամանակավոր։ Ֆունկցիոնալ առումով նախագիծն այնպես է կառուցվելու եւ այնպես պետք է հաշվարկներն արվեն, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ, հետեւաբար մենք այսօր ազդարարում ենք, որ ոչ թե սա ժամանակավրեպ կամ հապճեպ ինչ-որ որոշում է, այլ պլանավորված արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկի ազդարարումն է հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,-հայտարարեց Անանյանը:

Դիտարկմանը, որ հունվարից արդեն այդ ավտոմեքենաները նույն թափով չեն ներկրվի, այդ դեպքում նոր մաքսատուն կառուցելու ծախսն արդարացված կլինի՞, Անանյանը պատասխանեց. «Այնպես պետք է նախագծվի եւ ֆունկցիոնալ առումով այնպես պետք է կառուցվի, որ այդ տարածքը հանդիսանա հետագայում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ենթահամակարգի բաղկացուցիչ։ Ամբողջ բիզնեսի ներմուծման եւ արտահանման կամ այլ կերպ ասած արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման մեծ կենտրոն է լինելու այնտեղ»: