Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտարարություն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար

ՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը
Հայաստան

2019-ի առաջին եռամսյակում դեպի Հայաստան տրանսֆերտները կրճատվել են 3 տոկոսով. Դինամիկա

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձ է կատարել 2018-2019թթ. առաջին եռամսյակի անձնական դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի 2018-2019թթ. առաջին եռամսյակում (մլն ԱՄՆ դոլար)

Անձնական տրանսֆերտների (ընթացիկ տրանսֆերտներ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների միջեւ՝ բարեկամներից, ազգականներից եւ այլն) դեպքում 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 3.0%-ով` կազմելով 148.9 մլն ԱՄՆ դոլար:

Աշխատանքային պայմանագրով այլ երկրում աշխատող ՀՀ ռեզիդենտի կողմից կատարված անձնական դրամական փոխանցումները կամ զուտ աշխատավարձերը (սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը/եկամուտը առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի եւ արտերկրում կատարված այլ ծախսումների) 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն եռամսյակի համեմատ կրճատվել են 3.2%-ով` կազմելով 80.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտների (գործատու-աշխատող հարաբերությունների բացակայության դեպքում) կրճատումը դիտարկվող ժամանակահատվածում եւս եղել է 3.2%`կազմելով 20.8 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեզոնային աշխատողները հիմնականում մեկնում են ՌԴ, ապա ՀՀ անձնական դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է եղել ՌԴ ռուբլու՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ:

Հետաքրքրական է նաեւ, որ թեպետ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած դրամական փախանցումները աճել են, անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել: Սա նշանակում է, որ բանկերի միջոցով ստացվող գումարը միշտ չէ, որ դասակարգվում է որպես անձնական դրամական փոխանցում, քանի որ անձական դրամական փոխանցումը բարեկամներից/ազգականից եւ աշխատանքի դիմաց ստացվող գումարն է, մինչդեռ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ներառում են առք ու վաճառքի գործարքների դիմաց ստացված գումարները (անշարժ եւ շարժական գույքի վաճառք, ապրանքի/ծառայության արտահանում): Հետեւաբար, դիտարկվող ժամանակահատվածում ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների աճը որոշակիորեն պայմանավորվել է առք ու վաճառքի գործարքներով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՌԴ ռուբլու արժեզրկումը առաջին եռամսյակում բացասաբար է ազդել անձնական տրանսֆերտների վրա: Եթե կարճաժամկետ հատվածում ՌԴ ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա 2020թ.-ի անձնական դրամական փոխանցումները կկրճատվեն: Իսկ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փախանցումների աճը, երբ անձնական դրամական փոխանցումները կրճատվել են, բացատրվում է առք ու վաճառքի գործարքներով, արտահանմամբ: