Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է կնոջից բաժանվելու մասին լուրերը (տեսանյութ)
Շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է վերջերս ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրն իր հնարավոր ամուսնալուծության մասին:
«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել, որ ես բաժանվել եմ իմ սիրելի կնոջից՝ Վիկտորյայից, քանի որ ինձ Բառնաուլ մեկնող ինքնաթիռում տեսել են ինչ-որ աղջկա հետ: Այդ ամենը ճիշտ չէ: Մի հավատացեք այդ ամենին, խնդրում եմ», - ասել է դերասանը՝ Instagram-ում հրապարակված տեսանյութում:
Բացի այդ, նա նշել է, որ համացանցում հայտնված մյուս տեղեկությունն այն մասին, որ ինքը մրցույթներ և խաղատներ է գովազդում, նույնպես իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին, հայտնում էին, որ Գալուստյանը, հնարավոր է, բաժանվել է կնոջից:
Գալուստյանն ամուսնացել է 2007-ին: Նա և Վիկտորյան երկու դուստր են մեծացնում
View this post on InstagramЯ отвечаю за то, что я говорю. Но, я не могу отвечать за то, что вы думаете.


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները