Արցախի ԱԳ նախարարը շարունակում է հանդիպումները Ավստրալիայի խորհրդարանում
Ավստրալիայի խորհրդարանում շարունակվում են Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հուլիսի 31-ին Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում հանդիպել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաեւ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Ռեքս Փաթրիկի հետ։
Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների գործունեությունն ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ անվտանգության ոլորտներում։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ նաեւ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման եւ խորացման միջոցներին։ Այս առնչությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծեց Արցախում ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման համար։ Մասիս Մայիլյանը նշեց Ավստրալիայում Արցախի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման եւ երկրների միջեւ տարբեր մակարդակներում համագործակցության հաստատման կարեւորությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ «Հայ դատի» ավստրալական գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են