Ջեյ Լոն բեմից է շնորհավորել Ալեքս Ռոդրիգեսի ծննդյան տարեդարձը
Ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, որն օրերս նշեց իր 50-ամյակը, Մայամիում համերգի ժամանակ շնորհավորել է իր փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի ծննդայան տարեդարձը: Հուզիչ տեսանյութը երգչուհին տեղադրել է Instagram-ում:
Ջենիֆերը եւ Ալեքսը սիրահարված եւ երջանիկ տեսք ունեն, այդ պատճառով էլ նրանք բաց չէին թողնի հարմար առիթը՝ սիրելիի ծննդյան օրը: Օրեր առաջ Ռոդրիգեսը երգչուհուն շքեղ ավտոմեքենա նվիրեց, իսկ Ջեյ Լոն որոշել է սիրելիի ծննդյան տոնը շնորհավորել հենց բեմից:
Այսպես, հերթական համերգի ժամանակ երգչուհին իսկական անակնկալ է պատրաստել Ալեքս Ռոդրիգեսի համար: Նա ապագա ամուսնուն բեմ է հրավիրել եւ շնորհավորել բոլորի ներկայությամբ՝ կատարելով «Happy birthday» երգը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում:
«Դու իմ միակն ես, իմ փոթորիկն ես եւ իմ հանգստությունը մրրիկի ժամանակ… Շնորհակալ եմ, որ դու այդքան լավ լույս ես իմ կյանքում»,- տեսանյութը մեկնաբանել է Ջենիֆերը:
Ավելի վաղ Ջեյ Լոյի փեսացուն էր երգչուհուն նվիրված հուզիչ հոլովակ տեղադրել սոցցանցերում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...