Ջենիֆեր Լոպեսի փեսացուն 50-ամյակի առթիվ նրան Porsche 911 GTS ավտոմեքենա է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը ծննդյան 50-ամյակի առթիվ փեսացուից՝ Ալեքս Ռոդրիգեսից, 2019թ. արտադրության Porsche 911 GTS ավտոմեքենա է նվեր ստացել, գրում է Daily Mail-ը:
Երգչուհին անմիջապես փորձարկել է ճոխ նվերը՝ դրանով փորձնական ուղևորություն կատարելով: Հայտնի է, որ այս մոդելի մեքենայի մեկնարկային գինը 120 700 դոլար է, այն 450 ձիաուժ առավելագույն հզորություն ունի:
Լոպեսի փեսացուն, որի հետ երգչուհին սկսել էր հանդիպել դեռևս 2017թ.-ին, իսկ այս տարվա սկզբին նշանադրվել է, տեսաուղերձով շնորհավորել է նրան՝ ասելով. «Քեզ հետ լինելուց ի վեր դու իմ ամեն օրը տոն ես դարձրել: Շնորհակալ եմ քո խանդավառության, էներգիայի և ոգեշնչման համար, այն բանի համար, որ անվերջ փորձում ես լավագույնը լինել ամեն ինչում: Դու այս կյանքում լավագույն ուղեկիցն ես, լավագույն մայրը, լավագույն կատարողը: Քո երկրպագուները սիրում են քեզ, երեխաներդ սիրում են քեզ, ես նույնպես սիրում եմ քեզ: Արի այնպես անենք, որ այս տարեդարձն առանձնահատուկ դառնա»:
Հիշեցնենք, որ Լոպեսի 50-ամյակը լրացել է հունիսի 24-ին: Նույն երեկոյան նա նոր մեքենայով Մայամիի իր առանձնատուն է ժամանել, որտեղ տոնական խնջույք է կազմակերպվել: Խնջույքին շուրջ 250 մարդ է հրավիրված եղել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...