Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ. ՔԿ-ն քրգործ է հարուցել
Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս: Տեղում պարզվել է, որ Դ.Սիմոնյանն անձնագիրը չի վերցրել եւ քվեարկությանը մասնակցել է եղբոր անձնագրով, ինչից հետո այն հանձնել է եղբորը։ Ապա նույն անձնագրով ընտրատեղամաս է մտել եղբայրը եւ քվեարկությանը մասնակցելու համար մոտեցել՝ գրանցվելու, ինչի ժամանակ էլ արձանագրվել է, որ տվյալ անձնագրով արդեն մեկ անգամ կատարվել է քվեարկություն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ տեղամասում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Փաստական տվյալների հիման վրա՝ Դ.Սիմոնյանը ներգրավվել է որպես կասկածյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի