Չենք ճանաչում հանրաքվեի արդյունքն ու պահանջում ենք նոր ընտրություն․ թուրք կուսակցապետ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումները նշանակլի կերպով ազդել են արդյունքների վրա։ Նա հայտարարել է, թե չեն ընդունում հանրաքվեի արդյունքներն ու պահանջում են նոր ընտրություններ։
«Չնայած արտակարգ դրությանն ու ճնշումներին, ժողովուրդը գնաց քվեատուփերի մոտ ու իր «ոչ»-ն ասեց Էրդողանին։ Պետք է հարգել ժողովրդի կամքն ու նոր ընտրություն նշանակել»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։
Թուրքիայի ԿԸՀ-ի տվյալներով հանրաքվեին մասնակիցների 51,4 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, սակայն ընդդիմությունը չի ընդունում արդյունքները։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի