Դուբայի կառավարիչը, որի կինը փախել է նրանից, 70-ամյակը նշել է երեխաների ու թոռների շրջապատում (տեսանյութ, լուսանկարներ)
Դուբայի կառավարիչը հուլիսի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշել է երեխաների և թոռների շրջապատում, հաղորդում է woman.ru-ն:
Աղբյուրը գրում է, որ մամուլում չեն դադարում Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի և նրա կնոջ՝ արքայադուստր Հայայի խրթին հարաբերությունների մասին քննարկումները, և թվում է, թե կինն այլևս չի պատրաստվում ետ վերադառնալ ամուսնու մոտ: Դուբայի արքայադուստրը բաց է թողել երբեմնի սիրելի տղամարդու հոբելյանին նվիրված տոնակատարությունը, որտեղ հավաքված է եղել նրա ընտանիքի մեծ մասը:
Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ ալ Մաքթումը տեսանյութ է հրապարակել, որտեղ շեյխը ջերմորեն ողջունում է այլ կանանցից իր երեխաներին և թոռներին, այնուհետև նստում է որդու կողքին՝ քնքշորեն համբուրելով թոռան ձեռքը:
Գահաժառանգ արքայազնի հետևորդները ողջունել են նրան՝ տնային պայմաններում բարձրաստիճան անձանց հետևելու հնարավորություն ընձեռելու համար:
Աղբյուրը հավելում է, որ սա, գուցե, իրենց բարի համբավը վերականգնելու փորձ է, որին վերջին իրադարձությունները մեծ վնաս էին հասցրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, անցյալ ամիս լքել է ամուսնուն և փախել Գրեմանիա՝ իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցնելով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը