«Լույսի մոլորակ» կրթական փառատոնը Ստեփանակերտում հյուրընկալել է հազարավոր ծնողների ու մանուկների
Հուլիսի 13-ին, Ստեփանակերտում, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի և «Իմ քայլը» հիմնադրամի համագործակցության արդյունքում, կայացել է «Լույսի մոլորակ» ծնողի ու մանկան կրթական փառատոնը՝ իր բազմազան կրթական ու ժամանցային ծրագրերով հյուրընկալելով հազարավոր ծնողների ու երեխաների: Կազմակերպիչ ընկերություն՝ CREO Project Solutions: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը:
Փառատոնը նպատակ ուներ հավասար հնարավորություններ ստեղծել սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումների, ինչպես նաև աջակցելու հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այսպիսի միջոցառումները հնարավորություններ են ստեղծում ոչ միայն երեխաների կրթության ու ինտելեկտուալ ժամանցի, այլ նաև ընտանիքի ներդաշնակ զարգացման համար: Արդյունքում, ստեղծված բավականին բարենպաստ պայմաններն ինքնին նպաստում են մարդկանց բազմակողմանի իրազեկվածության բարձրացմանը և մարդու իրավունքների պաշտպանության հիմքերի ամրապնդմանը: Մենք կարևորում ենք նմանատիպ ներառական ու զարգացնող միջոցառումների կազմակերպումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքավարության պատշաճ մշակույթի զորացման տեսանկյուններից»:
«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշել է, որ այս միջոցառմամբ հիմնադրման գործունեություն է սկսում Արցախում՝ նախատեսելով իր բոլոր ծրագրերն իրականացնել նաև այստեղ:
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին հեքիաթի անկյուն հայտնի դերասանների հետ, ֆիզիկայի, քիմիայի և այլ բնագիտական առարկաների ինտերակտիվ անկյուններ, արվեստի անկյուն, մանկական թատերական ներկայացումներ, խաղեր և մի շարք այլ ակտիվություններ:
Մինչ երեխաները զբաղված էին իրենց համար նախատեսված զարգացնող ու ժամանցային ակտիվություններով, ծնողները լսել են դասախոսություններ և առաջատար մասնագետների հետ քննարկել իրենց հուզող ամենատարբեր հարցեր, ներառյալ՝ հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան, նորածնային խնամք, կրծքով կերակրելու առանձնահատկությունները, երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում և այլն:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...