Գիտնականները առաջին ապացույցն են գտել, որ Տիեզերքը հոլոգրամ է
«Ենթադրությունը, որ Տիեզերքն իրականում հսկայական ու զավեշտալի կառուցվածքով հոլոգրամ է, ամենեւին էլ նոր չէ»,- գրում է ABC–ն։ Արդեն մի քանի տասնամյակ է գրավիտացիայի ֆենոմենը փորձում են բացատրել հոլոգրամի տեսությամբ, գրում է հեղինակը։ Եթե կինոթատրոնում երկչափ պատկերը վերածվում է եռաչափի՝ ապա գուցե ինչ-որ պարզեցված պատկեր, որից հանված է գրավիտացիա հասկացությունը, կարող է բացատրել տիեզերքի գործունեությո՞ւնը, որտեղ գրավիտացիան հսկայական նշանակություն ունի։
Physical Review Letters գիտական ամսագրում հայտնվել է մի հոդված, որտեղ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից ու Կանադայից մի խումբ գիտնականներ ներկայացրել են իրենց խոսքով առաջին ապացույցը, որ Տիեզերքը հոլոգրամ է։ «Այլ կերպ ասած՝ գիտնականները հավաստիացնում են, որ Տիեզերքի վարքագիծը կարելի է բացատրել քվանտային տեսություններով, որոնք չեն ներառում գրավիտացիա»,- ասվում է հոդվածում։
Աստղաֆիզիկոսները կարծիքով իրենք գտել են Տիեզերքի հոլոգրաֆիկ հայեցակարգի ապացույցը։ «Դա միկրոալիքային ֆոնային ճառագայթման՝ ջերմային արձագանքի անոմալիա է, որը «Մեծ պայթյունի» առայսօր պահպանված արձագանքն է»- գրում է հեղինակը։
«Սկզբնական կետում Տիեզերքը հոլոգրաֆիկ փուլում է, պատկերը աղավաղված է, քանի որ ժամանակն ու տարածությունը ամբողջովին ուրվագծված չեն»,- ասվում է հոդվածում։ Վերջնական կետում Տիեզերքը գտնվում է երկրաչափական փուլում, որը իդեալական նկարագրում են Էյնշթեյնի բանաձեւերը։ «Տիեզերական միկրոալիքային ճառագայթումն առաջացելէ Մեծ պայթյունից մոտ 375 հազար տարի անց։ Դրա կառուցվածքը պարունակում է տեղեկություն Տիեզերքի զարգացման վաղ փուլի ու առաջին կառուցվածքների ՝ աստղերի ու գալակտիկաների հայտնվելու մասին»,- ասվում է հոդվածում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ