Կարեն Դեմիրճյանի շիրմին այսօր իշխանական վերնախավից ոչ ոք չէր այցելել
Մեծ արժեքները հեռվից՝ տարիներ անց են գնահատվում, եւ պետական ականավոր գործիչ Կարեն Դեմիրճյանի լիարժեք գնահատականը դեռ առջեւում է: Կարծում է նրա կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: Կարեն Դեմիրճյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները նրա 85-ամյակը նշեցին կոմիտասի անվան Պանթեոնում: «Պատմական դեմքն ունի երկու պատնեշ, որպեսզի իրոք պատմական դառնա՝ դա ժամանակն է ու մարդկանց հիշողությունը: Այսօր՝ համարյա 18 տարի անց, կարող ենք հաստատ ասել, որ Կարեն Դեմիրճյանը այդ երկու պատնեշն էլ հաղթահարել է՝ առանց որեւէ ճիգերի, դժվարությունների, բնական ձեւով: Նա հաղթահարել է ժամանակը. 18 տարին պատմական առումով վայրկյան է, բայց հիշողության համար փորձնական շրջան է»,- ասում է Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը:
Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներից մինչ օրս Կոմկուսի գաղափարներին հավատարիմ մնացած մարդիկ սիրով են հիշում նրան՝ որպես Կարեն Շինարար: «Ես երեկ կարդում էի իր ճառերից մեկը Սովետական Հայաստանի մասին, եւ նա ինչպես էր զարգացրել դա, ուղղակի ոնց որ կարդաս հանրագիտարանը՝ անընդհատ կարդում ես ու սովորում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ ԿԿ նախկին առաջին նախագահ Ռուբեն Թովմասյանը:
Պետական ականավոր գործչի կյանքն ընդհատվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում: «Փաստացի հենց այդ օրը ամեն ինչ փոխվեց, համատարած վստահության քվեով իշխանության եկած դաշինքը գլխատվեց: Հետո՝ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ տարբեր պատճառներից մասնատվեց, քայքայվեց եւ ասպարեզից դուրս եկավ»,- նշեց նախկին Զինդատախազ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Դեռեւս 1999թ. որոշվել էր, որ Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում պետք է տեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը: Հայտարարվել են մրցույթներ, սակայն մինչ օրս այդ հարցում որեւէ առաջընթաց չկա, միայն Մաշտոցի պուրակի դիմացի մայթին տեղադրված է փոքրիկ հուշատախտակ՝ վերտառությամբ՝ «Այստեղ տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»:
Կարեն Դեմիրճյանի շիրմին այսօր իշխանական վերնախավից ոչ ոք չէր այցելել, բացառությամբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի