Դերասան Արարատ Քեշչյանը շփոթեցրել է հետևորդներին իր հայկական բարբառով (տեսանյութ)
Ռուսաստանում հայտնի դերասան և հումորիստ, հայազգի Արարատ Քեշչյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որը մտորելու տեղիք է տվել բազմաթիվ հետևորդների:
«Այս պահին իմ ռուս հետևորդների մեծ մասն անգամ չի էլ կասկածում, որ հիմա նույնիսկ որոշ հայերի լեզվաբանական միկրոսխեմաներն այրվեցին»,- տեսանյութին կից գրել է դերասանը:
Տեսանյութում Քեշչյանն իր հետևորդներին առաջարկել է «իր ձեռքի բաժակին պատկերված վարդի ու բաժակի պարունակության միջոցով» պարզել՝ որտեղ է ինքը, ում տանը: Իբրև հուշում՝ հումորիստը հայերենով կանչում է մորը, որ գա և սուրճը խմի:
Դերասանի հետևորդներն անմիջապես գուշակել են, որ նա մայրիկի տանն է և սուրճ է խմում, չբացահայտված մնաց մեկ հարց՝ ո՞ր բարբառով էր խոսում հումորիստը:
Ոմանք նշել են, որ Քեշչյանը խոսում է համշենահայերենով, որը Աբխազիայի հայության շփման լեզուն է: Նշենք, որ դերասանը ծնվել է Աբխազիայում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...