Իսկոն հաղթեց «Սպորտինգին» (Տեսանյութ)
Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հերթական տուրում մրցակցի դաշտում հանդիպեց Խիխոնի «Սպորտինգին» եւ հաղթեց 3:2 հաշվով:
Արքայական ակումբը խաղադաշտ էր դուրս եկել գրեթե ամբողջությամբ երկրորդ կազմում, քանի որ մի քանի օրից կարեւոր հանդիպում է ունենալու Մյունխենի «Բավարիայի» հետ:
Արդեն 14-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց գրավել Կասիլյայի դարպասը, բայց ընդամենը երեք րոպե անց Իսկոն եզակի գեղեցիկ հնարքով հավասարեցրեց հաշիվը:
Թվում էր «Ռեալը» հեշտ հաղթանակ կտանի, բայց կրկին անակնկալ գոլի հեղինակ դարձան դաշտի տերերը եւ Մորատան պատասխան գնդակը խփեց միայն ինը րոպե անց:
Իսկ հաղթական գոլը Իսկոն խփեց վերջին րոպեին, դառնալով խաղի հերոս: Մինչ գոլային հարվածը նա հրաշալի անցում կատարեց, բայց վերջնագծում չկարողացավ գրավել դարպասը:
Այժմ արքայական ակումբը վաստակել է 75 միավոր եւ վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը:
Տեսանյութը՝ այստեղ:
Top-News.am


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը