ՍԴ-ի քաղաքականացման գործընթաց էր գնում. Էլինար Վարդանյան
«Իրենց իսկ թեկնածուին չընտրելը խոսում է անլրջության մասին: Իմ գնահատմամբ՝ այս ամենը բերելու է նրան, որ առաջիկայում ոչ մի իրեն հարգող իրավաբան չի համաձայնի հանդես գալ այնպիսի կառույցի թեկնածու, որի ընտրությունը պետք է կատարվի Ազգային Ժողովում»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով Ազգային Ժողովում «Իմ քայլի» կողմից ներկայացված ԲԴԽ անդամի թեկնածուի չընտրմանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Էլինար Վարդանյանը նշեց, որ կառույցի քաղաքականացման պրոցես է գնում:
«Սա խոսում է այն մասին, որ փորձ է արվում դատական իշխանության նկատմամբ վերահսկողական ֆունկցիա իրականացնել, այսինքն՝ դարձնել իշխանության կցորդը: Սահմանադրական դատարանի ճգնաժամ գոյություն չունի, անցումային դրույթներում գոյություն ունի նորմ, որը նախատեսում է ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարման շարունակություն, և այստեղ փորձել բառախաղի միջոցով սահմանադրական ճգնաժամի տպավորություն ստեղծել, տեղին չէ»,- նկատեց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով իշխանության կողմից դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններին՝ Էլինար Վարդանյանը նշեց, որ բարեփոխումներ դեռևս չկան, փոխարենը կիրառվում են դատարանների նկատմամբ ազդեցության գործիքներ:
«Այդ հայտարարությունները արդեն իսկ ազդեցություն են ունենում դատավորների անկախության վրա: Դատավորները որոշումներ կայացնելիս արդեն իսկ կաշկանդված են: Եվ ամենևին տարօրինակ չէ, որ վերաքննիչի դատավորի որոշումից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ այդ դատավորն անցավ վեթինգը»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...