«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է ԼՂ խնդրի շուրջ առանցքային բանակցային ձևաչափը լինի». ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն
Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի զարգացումներին, նշել է, որ Հայաստանը Բաքվի հետ բանակցություններում միանգամայն ճիշտ միտում է թելադրում: Խոսքը բանակցային գործընթացում Արցախը ներառելու պահանջի մասին է:
«Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար հարկավոր է ջանք գործադրել այդ տարածքի սուվերենացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»,- rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է Լեպյոխինը:
Փորձագետի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շեղում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հանգուցալուծում չստացած իրավիճակը:
Նրա խոսքով՝ արցախյան խնդրի շուրջ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն սուվերենացում:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է առանցքային բանակցային ձևաչափը լինի, քանի որ ՄԽ շրջանակում Ռուսաստանից բացի ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ նրանով, որ Ղարաբաղի հարցը լուծվի Հայաստանի շահերը հաշվի առնելով: ՄԽ-ի միջոցով փորձ է արվում առաջ տանել խաղաղապահների տեղակայման գաղափարը, որպեսզի ավելի ուշ այնտեղ հայտնվեն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշումն ունի, որ նման բան չի կարելի թույլ տալ»,-ընդգծել է քաղաքագետը:
Լեպյոխինի կարծիքով՝ հարկավոր է բանակցային այլ ձևաչափ ստեղծել՝ նկատի ունենալով Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին, որոնցից, ըստ մասնագետի, կախված է տարածաշրջանային կայունությունը:
«Այդ իսկ պատճառով ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել այս երկրների միջնորդության ներքո»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան, բնականաբար, լինելու է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի թիկունքում կանգնած է լինելու Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա, Լեպյոխինի կարծիքով, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեցող և այժմ ԱՄՆ-ի հետ լուրջ առճակատման մեջ գտնվող երկիրը կարող է բարդություններ առաջացնել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը