Ցանկացած արցախցի կցանկանա, որ օդանավակայանն անվտանգ գործի. պատգամավոր
Դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կունենա ԱՄՆ կոնգրեսականի նախաձեռնությունը, որը կապված է Ստեփանակերտի օդանավակայանի քաղաքացիական չվերթներին անվտանգության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
«Լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը պետական մակարդակով որոշվեր: Ցանկացած արցախցու համար հաճելի կլինի, որ օդանավակայանն անվտանգ գործի: Ո՞վ չի ցանկանա»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նախաձեռնությունը հաջորդեց Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Արզիկ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Բանակցությունները պարբերաբար անցկացվում են և դա ողջունելի է: Բայց թե ինչ հարցեր են քննարկվում, ինչ դետալներ են շոշափվում դրանց ժամանակ՝ հայտնի չէ: Եթե այս բանակցությունների արդյունքն է ԱՄՆ կոնգրեսականի նման նախաձեռնությունը, դա ողջունելի է, բայց լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են այլ հարցեր»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հանկարծ ԱՄՆ-ն հիշեց օդանավակայանի հարցը, պատգամավորը նկատեց, որ «հանկարծ չեն հիշել», ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է ու լավ գիտի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բացի այդ, ըստ Մխիթարյանի, շատ դժվար է հասկանալ՝ որն է այս կամ այն գերտերության ակտիվության ենթատեքստը:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է և նաև Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ, ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին: Նախագծով նախատեսվում է սահմանափակել Ադրբեջանին սպառազինության վաճառքը, մասնավորապես այն տեսակները, որոնք Բաքվին թույլ կտան հարվածել քաղաքացիական օդանավերին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2011 թ.-ից սկսած սպառնալիքներ է հնչեցնում քաղաքացիական չվերթ կատարող օդանավերին հարվածելու վերաբերյալ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը