Վրացական լարին կտրուկ արժեզրկվում է
Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, շարունակում է արժեզրկվել և պատմական նվազագույն ցուցանիշներ գրանցել Ռուսաստանի սահմանած զբոսաշրջային էմբարգոյի ֆոնին, տեղեկացնում է РИА Новости-ն։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ հունիսի 27-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքը կազմում է 2,847 լարի մեկ դոլարի դիմաց, որն այսօրվա փոխարժեքից 0.5 տոկոսով ավելի ցածր է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան: Տուրիստական օպերատորներին խորհուրդ է տրվել ուղեգրեր չվաճառել Վրաստանի ուղղությամբ: Այս հրամանագրի հրապարակումից հետո լարի փոխարժեքը նվազել է 2.4 տոկոսով:
Հունիսի 25-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան բացառել է լարիի արժեզրկման և ՌԴ զբոսաշրջային էմբարգոյի կապը՝ հայտարարելով, որ խոսքը փոխարժեքի կարճաժամկետ տատանման մասին է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից