Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին հորդորել է այցելել Հայաստան
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին կոչ է արել ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում՝ Ինստագրամում անելով գրառում այդ մասին եւ տեղադրելով հայրենիքի մասին տեսանյութեր։
«Ինձ հաճախ են հարցում, թե ինչու Հայաստան, եւ ոչ Վրաստան։ Չէ որ ծնվել եմ Վրաստանում։
Հայաստանն իմ հայրենիքն է։ Ես ծագումով հայ եմ, ծնողներս Երեւանից են, ես այնտեղ ապրել եմ մինչեւ 6 տարեկան։
Եվ իմ հայրենիքն եմ համարում իմ ծագման երկիրը, իմ նախնիների երկիրը, ոչ թե ծննդավայրս։
Անկասկած Վրաստանը նույնպես ցնցող է եւ իմ սրտում ունի առանձնահատուկ տեղ, բայց հիմա խոսքը Հայաստանի մասին է։
Հայաստանն ամենագեղեցիկ երկիրն է, որը կարող է զարմացնել եւ գրավել ձեր սիրտն առաջին հայացքից։ Դիտեք տեսանյութը մինչեւ վերջ եւ համոզվեք։
Դուք գիտե՞ք, որ Հայաստան մուտքի համար ձեզ պետք չէ ոչ վիզա, ոչ արտասահմանյան անձնագիր։ Բոլորը հասկանում են ռուսերեն, հայերը ձեզ միշտ կհասկանան։ Այո, ճիշտ հասկացաք, հավաքեք ճամպրուկը եւ ուղիղ՝ օդանավակայան։
Ես պարտադիր ցանկանում եմ այս տարի լինել Երեւանում։ Իսկ դուք այս ամռանը պատրաստվո՞ւմ եք այցելել Հայաստան։ Հնարավոր է՝ մենք այնտեղ կհանդիպենք իրար»,- գրել է Յանա Եգորյանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...