Ինչպես են հոգեբուժարանում 100 տոկոսով քվեարկել ՀՀԿ-ի օգտին
ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով անցկացված ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն։ Վերլուծելով արդյունքները` նա եկել է եզրակացության, որ մեր ազգը կույր է, քանի որ քվեարկության օրը ընտրատեղամասերում մեծ մասը օգնության կարիք ուներ, քանի որ կույր են եղել, եւ դա հատկապես ակնառու էր մարզերում. «Իսկ ամենակայֆն այն է, որ հոգեբուժարանում 100 տոկոսով քվեարկել են ՀՀԿ օգտին»: Ինչ վերաբերում է ԱԺ քառօրյային, ապա, ըստ նրա, քաղաքական որոշմամբ բոյկոտվում է, մինչդեռ մայիսի 2-ին եւս մեկ նիստ պետք է լինի։
ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը կներկայացնեն փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Տիգրան Եգորյանը։ Դիմումը ՍԴ կներկայացնեն այսօր` ժամը 16:00-ին. «Այս մասին հայտարարություն կտարածենք։ Դիմումում ներկայացված բոլոր փաստերը, որոնք 10 անքուն գիշերվա աշխատանք է, այնուհետեւ դրանք կհրապարակվեն մամուլում»:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց դիմումի մեջ ներկայացվելու է նաեւ երեկ մամուլում հրապարակված ՀՀԿ տարածքային պատգամավոր ընտրված, «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի շտաբի ձայնագրությունը։ Արամ Մանուկյանը դժվարացավ ասել, թե ինչու է միայն հրապարակվում ձայնագրությունը, ինչպես նաեւ` այն, թե ում էր դա առավել անհրաժեշտ հրապարակել եւ արդյո՞ք դա կազդի ընտրությունների արդյունքների վրա. «Թե ով է ձայնագրել, կարելի է միայն ենթադրություն անել` նա կարող է լինել այդ նվաստացվող մասսայի միջից մեկը, որ ընդվզեց այդ ամենի դեմ։ Հունական մի ասացվածք կա` ասում է ստրուկը ստրուկ չի ուզում մնալ ոչ թե ազատության համար, այլ սեփական ստրուկն ունենալու համար։ Նույնն էլ ՀՀԿ-ում է։ Այսօր նրանց ներսում գզվրտոց է»:


















































ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում
Գտնվեց ապրիլյան խայտառակ ընտրությունների միակ մեղավորը
Տնօրենները հայցից հրաժարվում են
Հայաստանցի ընտրողի երգը
«ՀՀ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի