Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են
Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են նրա ժառանգների կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն:
Այս առնչությամբ, «Նորք» կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին: Էական չէ նաեւ, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն ամեն դեպքում ժառանգելի են:
Մասնակցի մահվան դեպքում ժառանգության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մասնակցի ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական Դեպոզիատրիա, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ձեւավորված համապատասխան դրամական միջոցները ստանալու կամ այդ միջոցները իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու համար:
Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային եղանակով` հաշվի օպերատորների միջոցով, կամ համացանցի օգնությամբ` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի միջոցով` կցելով ժառանգության վկայականի պատճենը:
Դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը եւ համապատասխան միջոցների վճարումը ժառանգին:
Եթե մասնակիցը չունի ժառանգ կամ նրա մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին, մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ, որից հետո համապատասխան դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:
Հարցերի դեպքում` 114 անվճար թեժ գիծ կամ www.epension.am կայքի առցանց խորհրդատու:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի