Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը. «Ճիշտ չէ այն հետաձգել»
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Արթուր Հարությունյանը, խոսելով պատգամավորների առաջարկների մասին, նշել է.
- հնարավոր չէ անձի կուտակային կենսաթոշակը, իր իսկ ցանկությամբ, սահմանել միաժամանակ երկու արժույթով,
- հնարավոր չէ կամավորության սկզբունքով միանալ համակարգին և մի քանի տարի հետո հրաժարվել դրանից, քանի որ համակարգին միանալու պահից այդ գումարներն հաշվարկվում և ներդրվում են կառավարիչ ընկերությունների կողմից:
- ճիշտ չէ օրինագիծը ևս մի քանի տարով հետաձգել, քանի որ այն միտված է կենսաթոշակային համակարգի բարելավմանն ու սոցիալական արդարության ապահովմանը:
Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:
Հանձնաժողովը 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելուն:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը