Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը
Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պարգև սրբազանն արարողության կարևորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։
«Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:
«Հպարտության և պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարևոր խորհուրդ ունի իր մեջ»,-ասաց Աղասյանը:
Համահայկական խաղերի ջահի վառման միջոցով մեր ուժն ու կամքը ևս մեկ անգամ դրսևորող դրվագներում մասնակցող տղաների համար հայրենասիրական, ուսուցանող պատգամ է այս միջոցառումը։
«Ես ինձ ակամա զգում էի Տիգրան Մեծի զինվոր, կարծես ճամփորդում էի պատմության մեջ: Համահայկական խաղերի՝ Արցախում նույնպես անցկացնելը շատ բարձր ոգի է հաղորդելու բոլորիս: Մենք ցուցադրում ենք մեր ուժն ու միասնականությունը»,-ասաց զինվորներից մեկը:
Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը վառվեց մեր պատմական հայրենիքում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։ Օգոստոսի 6-ն՝ խաղերի բացման օրը, Ստեփանակերտում երեք ջահերով կվառվի հիմնականը։ Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը