Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը»
Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը» Ֆրանսիայի հայ համայնքին զայրացրել է:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսիական Վալանս քաղաքի «Արմենիա» միության նախագահ և «24 ապրիլի» կոմիտեի համանախագահ Գրիգոր Ամիրզայանը՝ նշելով, որ ինքն արդեն իր զայրույթն արտահայտել է այդ արարքի վերաբերյալ:
«Մենք՝ «Ապրիլի 24» կոմիտեի անունից, որը համախմբում է Վալանսի և շրջակայքի 20 միություններ, լսել էինք այս գործի մասին, որ Ադրբեջանը պատվեր է կատարել Ֆրանսիային: 2018 թ. դեկտեմբերին «Ապրիլի 24» կոմիտեի համանախագահներով Վալանսի նահանգապետարանում հյուրընկալվել ենք նահանգապետի կողմից և նրան փոխանցել մեր և հայ համայնքի մտահոգությունները Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի հնարավոր անվավեր ճանաչելու վերաբերյալ»,- պատմեց նա:
Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ իրենք իրենց մտահոգությունը հայտնել են նահանգապետին, նշել են, որ այդ գործն Ադրբեջանի պատվեր է: «Ասացինք, որ Ֆրանսիան, ցանկանում է Ադրբեջանին վաճառել զենքեր՝ հրթիռներ: Բաքուն էլ ճնշումներ է գործադրել Փարիզի վրա, որ անվավեր դառնան հռչակագրերը՝ փոքր-ինչ ճնշելով Ֆրանսիայի 700 000-անոց հայ համայնքին»,- ասաց նա:
Ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ նահանգապետը վստահեցրել է իրենց, որ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հրթիռներ վաճառելու ծրագիր չկա: «Եվ ասաց, որ Ֆրանսիայի հայերը կարող են շարունակել կապեր ունենալ Արցախի հայության հետ, քանի որ հայ են, նույն ազգն են, և շատ մոտ են Ֆրանսիային իրենց մշակույթով: Նահանգապետը նաև ասաց, որ Ֆրանսիայի հայերը սիրված են ֆրանսիացիների կողմից, բայց Ֆրանսիայում մի օրենք կա, ըստ որի, Ֆրանսիան և ֆրանսիական քաղաքները դիվանագիտական ճանապարհով չեն կարող պաշտոնական կապեր հաստատել այն երկրների կամ ռեգիոնների հետ, որոնք պաշտոնապես չեն ընդունվել միջազգային ատյանների և Ֆրանսիայի կողմից, և Արցախն էլ այդ երկրների ցանկում է»,- ասաց նա:
«Արմենիա» միության ղեկավարը նշեց, որ այդուհետ իրենք սպասում էին Ֆրանսիայի կողմից նման քայլի: «Բայց մենք դժգոհ ենք, հայ համայնքը զայրացած է, մենք ինքներս շարունակում ենք նույն կապերն ունենալ Արցախի հետ: Հոկտեմբեր ամսին մենք Վալանսի քաղաքապետի՝ Նիկոլաս Դարագոնի հետ այցելել ենք Արցախ՝ Ստեփանակերտ: Նիկոլաս Դարագոնն ասել է Բակո Սահակյանին, որ Ֆրանսիան չի ցանկանում, որ իր քաղաքները պաշտոնապես կապ ունենան Արցախի հետ Ադրբեջանի ճնշումների հետևանքով: Նա նաև ասել է, որ ոչ մի բան, ոչ մի ուժ չի կարող արգելել ազգերի կամ ժողովուրդների միջև բարեկամությունը, և պետք է շարունակենք բարեկամական կապերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:
Նշենք նաև, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը