Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս
«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են»: Այս մասին Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ ինքը վստահ է, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի:
Նա պատմեց, որ ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր Ստեփանակերտը․ «Պատերազմից հետո ամեն անգա Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում է, ինչպես նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի ժողովուրդը»:
Խոսելով այցի նպատակի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ իրենք Արցախում են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝ նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:
«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել լինել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում: Մենք շատ գոհ ենք կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում ստանալ հաշմանդամները»,- ասել է Քերոլայն Քոքսը:
Նրա խոսքով՝ հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ Բարոնուհու՝ այն լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը