Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրերը. Արցախի ԱԳՆ
Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
«Արցախի եւ Ֆրանսիայի թվով 12 քաղաքների եւ մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշեմ, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների եւ տարբեր երկրների վարչական միավորների միջեւ բարեկամության եւ համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,– նշեցին Արցախի ԱԳՆ–ից։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է