Լեւոն Մնացականյանի հարցն էլ էր քննարկվում. հիմա թեման փակվե՞լ է
«Հրապարակ» թերթը գրում է.
««Պայմանավորվածությունը նախագահ Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ է՝ պայմանավորվել են, որ Բալասանյանը պետք է հրաժարական տա։ 10 օրից քիչ ավելի է, ինչ գործում է Բալասանյանի համազգային շարժումը՝ բավականին ուժեր են միացել, մեկնարկը վատ չէր, դրսից՝ սփյուռքից, նույնպես լուրջ աջակցություն կա, այդ թվում՝ եւ ֆինանսական։ Բալասանյանը եւս գտնում էր, որ հնարավոր չէ ե՛ւ նախագահի թեկնածու լինել ու քաղաքական գործունեություն վարել, ե՛ւ մնալ Անվտանգության խորհրդի քարտուղար։
Մինչ հրաժարականը, ժամը վեցից հետո էր նախագահականից իջնում իր գրասենյակ, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի այս հրաժարականի հետ, որոշումը ներսում է կայացվել»,- ասաց արցախյան աղբյուրը: Բոլոր դեպքերում, Վիտոյի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում։ «Գուցե Վիտոյի քաղաքական գծերից մեկը հականիկոլականությունն է. հենց միայն այդ պատճառով նա չպետք է մնար այդ պաշտոնին»: Իսկ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Բալասանյանն ու «ծռերն» իրար մաշեն, վերջում խաղի մեջ մտնի ոստիկանապետ դարձած Լեւոն Մնացականյանը ու դառնա նախագահ։
«Եթե անկեղծ, ապա` մինչեւ Լեւոն Մնացականյանի ոստիկանապետ դառնալը, այդ հնարավորությունը քննարկվում էր, բայց ոստիկանապետ դառնալով` թեման փակվեց։ Էս պահի դրությամբ բացառվում է նման բան, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Անցումային այս ժամանակահատվածում ոստիկանությունում պետք էր ուժեղ ձեռք, իսկ ոստիկանությունը պատերազմի ժամանակ զինվոր է, սովորական ժամանակ` ներքին անվտանգությունը պահպանող ամենակարեւոր կառույցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել