Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ վերադարձնել ԱՄՆ-ում պահվող իրենց ոսկու պաշարները: Քաղաքական գործչի հետ հարցազրույցը հրապարակվել է Der Spiegel հանդեսում:
«Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի»,- ընդգծել է Շտրակ-Ցիմերմանը:
Նա պնդել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը և Բունդեսբանկը թափանցիկ գնահատական տան արտասահմանում պաշարներ պահելու ռիսկերի վերաբերյալ: Ըստ նրա՝ «ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը չի կարող փոխարինել ինքնիշխանությանը տնտեսական և պաշտպանական ոլորտներում»:
Գերմանիան տիրապետում է աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկու պաշարը՝ 3350 տոննա: Համաշխարհային ոսկու խորհրդի տվյալներով՝ Միացյալ Նահանգները զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը՝ հինգերորդը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում