Այսօր՝ հունվարի 29-ին, լրանում է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակը:
Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, մաեստրոյի ընտանքի անդամները, թատրոնի անձնակազմի ներկայացուցիչները և արտիստները, մտավորականներ, գրիգորյանական արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել Գեղամ Գրիգորյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին:
Դանիել Դանիելյանը զրուցել է երգչի ընտանիքի անդամների, գործընկերների հետ: Նա անդրադարձել է մաեստրոյի կյանքին ու գործունեությանը՝ ընդգծելով հայկական կատարողական արվեստում նրա ավանդն ու ներդրումը:
Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգեր և նրբազգաց կատարումներ:
Նրա արտահայտիչ, յուրահատուկ և հզոր տեմբրով անզուգական ձայնը, բազմերանգ ու ինքնատիպ արտիստական հմայքը գրավել են աշխարհի ունկնդիրների սիրտը՝ նրան դասելով համաշխարհային մեծությունների շարքում։ Գեղամ Գրիգորյանի անունը սեպագրվել է 20-րդ դարի 40 լավագույն տենորների շարքում:
«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես են բնութագրել միջազգային քննադատներն ու երաժիշտները Գեղամ Գրիգորյանին:
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը տարվա ընթացքում մշակութային տարբեր ծրագրերով և ներկայացումներով կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում