Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը
Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Պատվո շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն առիթ է շնորհակալություն հայտնելու մի արվեստագետի, որի ստեղծագործական ներկայությունը շարունակաբար հաստատում է՝ ազգային լինելը և համաշխարհային հնչեղություն ունենալը միմյանց չեն հակասում, այլ նույն ճանապարհի տարբեր խորություններն են։ Նրա արվեստը շարունակում է մնալ կենդանի հենարան հայկական մշակույթի համար։
Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից, իսկ ազգային հիշողությունն ու բանահյուսական հենքը վերածվել են ներքին ճշմարտության լեզվի։ Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են աշխարհի խոշոր համերգասրահներում՝ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը։ 1969 թվականին կառուցված և 2017-ին կոմպոզիտորի անունով անվանակոչված կենտրոնի վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 112 մլն 878 հազար դրամ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շնորհավորում է Տիգրան Մանսուրյանին ծննդյան 87-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նոր ներշնչումներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում