Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով Nvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցով Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն 50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետ Oդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ուկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Սուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներով Ուշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղ Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը
Հայաստան

Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման բազմաթիվ կետեր կան․ Հայկ Մարության

Մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս կարողություն չունի սպասարկել Երևան քաղաքին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը թերի սպասարկումը «Սանիթեքի» ցանկության հետ չի կապում, ըստ նրա, այլևս մեքենաների ու աշխատուժի քանակը չի բավարարում։

«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի։ Նրանց խոսքով՝ իրենք օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է, այսինքն՝ քիչ քանակությամբ մեքենաներ են սպասարկում քաղաքը, և այն, ինչ մենք տեսում ենք, զուտ դրա արդյունքն է»,- ասաց նա։

Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանը փորձել է օգնել «Սանիթեքին», սակայն ընկերությունը չի ցանկանում գումարներ ներդնել։ Որպես օրինակ բերեց նաև աղբամանները՝ հիշեցնելով, որ, ըստ պայմանագրի, պետք է լինի 8000 աղբաման, սակայն այսօր առկա է 5000-ը՝ այն էլ վատ վիճակում։

«Ասացի՝ եկեք ժամանակացույց կազմենք, որ սկսեք բերել, իրենք ասացին՝ շատ լավ, տվեցի 1500 աղբաման բերել, որ տարվա ընթացքում կբերեն։ 1500-ը շատ քիչ էր, բայց ասացինք, որ գոնե այսքանը լինի, բայց իրենք տապալեցին ժամանակացույցը և ուղղակի չբերեցին։ Այդտեղ հասկացա, որ եթե աղբամանը չի բերվում, ապա մեքենաների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հասկանալով սա՝ մտել եմ կառավարություն, որ 5 աղբահանող մեքենա բերեն, որ իրավիճակը գոնե վերահսկելի լինի, բայց մենք պարզապես օգնում ենք «Սանիթեք»-ին»,- շարունակեց Մարությանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ «Սանիթեք» ընկերությունը պայմանագրով պարտավորվում է իրականացնել Երևան քաղաքի ամբողջ սանմաքրումը, աղբահանությունը, ձնամաքրումը։ Նա շեշտեց՝ այլ որևէ ընկերություն իրավունք չունի անել, բայց քանի որ քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է մաքրել քաղաքը, կողքից օգնում են։

Հարցին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Գիտեք, ժամանակը ցույց կտա, երբ վերջնական ստեղծենք բյուջետային հիմնարկը, պետք է գնահատենք այդ պահի իրավիճակը, քանի որ կարող է իրենք մեկ ամսվա մեջ 50-ից ավել մեքենա են բերում։ Բայց եթե չեն կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը, որը բխում միայն պայմանագրից, իսկ պայմանագրով ունենք բազմաթիվ կետեր, որոնցով կարող ենք լուծարել այդ պայմանագիրը»։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամեն ամիս «Սանիթեքին» տուգանում են թերի կատարած աշխատանքի համար, օրինակ՝ այս ամիս 26 մլն է տուգանվել, նախորդ ամիս՝ 13 մլն-ով և այլն։ Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։

«Ես կառավարությանը դիմել էի, մեկ անձից գնել էինք 5 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, նախատեսվում էր գնել 34 ավտոմեքենա, ոչ միայն «ԿամԱԶ» մակնիշի։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Այնպես որ, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»,- եզրափակեց Հայկ Մարությանը։