Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով Nvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցով Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն 50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետ Oդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ուկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Սուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներով Ուշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղ Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը

Մեղրին «փոխանակելու» միֆն ու իրականությունը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը պետական քարոզչամեքենայի առանցքում դրեց ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը, ինչը առավել արտահայտիչ դարձավ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո: Այս ընթացքում, իշխանության և իշխանությանն հարող տարբեր ներկայացուցիչները կամ իշխանությանը ծառայություն մատուցելու ցանկություն ունեցողներն ուղղակի կամ իրենց հետ համագործակցող ԶԼՄ-ների ու ՀԿ-ների միջոցով անընդհատ օրակարգում են պահում 2-րդ նախագահի դեմ հակաքարոզչությունը։ Վերցնելով տարբեր տարիների շրջանառված բամբասանքի մակարդակի պատմությունները, ներկայացնում են իբրև ճշմարտություն՝ ճիշտ Գեբելսյան հայտնի թեզի համապատասխան․ «Սուտ, որը կրկնվում է հազար անգամ դառնում է ճշմարիտ»։ Կամ ըստ Ադոլֆ Հիտլերի որն իր «Մայն կամպֆ» գրքում գրել էր․ «Սուտն որքան սարսափազդու է, այնքան հեշտ է նրան հավատալ»։

Հեռու ենք այն մտքից, թե մենք երբևե ունեցել ենք կամ կունենանք անթերի ղեկավարներ, որոնք սխալներ չեն արել, կամ չեն անի, բայց մի բան հստակ է․ եթե ուզում ենք ինքներս կողմնորոշվել՝ տվյալ ղեկավարն ինչպիսին էր, կամ ու՞մ ընտրել ապագայում, կարևոր է տարանջատել փաստերը միֆերից, ասեկոսեներից։

Իչո՞ւմ են մեղադրում երկրորդ նախագահին և ի՞նչու դա այդպես չէ․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրված «մեղքերից»՝ ամենից երկար կյանք ունեցողը «Մեղրին հանձնելու» մասին պատմությունն է։

Բազմիցս պարզաբանված կեղծիք է, բայց շարունակ օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսների կողմից, անգամ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում դարձյալ հնչեցրեց դա։ Այս սուտը թեև մանտրայի նման կրկնվում է նախընտրական 2003-ից ի վեր, սակայն երբեք ու ոչ մեկը չի էլ փորձել այն որևէ կերպ հիմնավորել կամ գոնե մանրամասնել։

«Մոլլան է ասել, ուրեմն ճիշտ է» փաստարկից բացի ոչինչ չի եղել։ Իսկ հակառակն ապացուցող հիմնավորումները բազմաթիվ են։ Ամենածանրակշիռը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՀՀ իշխանության անզիջում քաղաքական ու դիվանագիտական մարտավարությունն էր՝ սկսած Արցախի դիրքերի անշեղ ամրապնդումից, վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ինտենսիվ բանակցությունները, որոնք հստակ էին ու աներեր։

Փաստ է, որ նախագահ Քոչարյանի օրոք ո՛չ Արցախը, ո՛չ էլ ՀՀ-ն տարածքային անգամ 1 մետր կորուստ չեն ունեցել։

Փաստ է նաև, ՀՀ կառավարության 2005-ի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշումը, որի 9-րդ կետի Մ2 տողը «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման» ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցապատման մասին է։ Այսինքն կառուցվել է նոր, առավել հարմար ու անվտանգ այլնտրանքային ճանապարհ որն առավել հուսալի է կապել Մեղրին մայրաքաղաքի հետ։

Անիմաստ ու անտրամաբանական է կեղծիքը, թե նախագահ Քոչարյանը ուզում էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ոչ ոք երբեք չի բացատրել, թե ո՞վ է այս «չենջ»-ի հեղինակը ու ինչո՞ւ այն չի կատարվել։ Փաստ է, որ Մեղիրն էլ, Լաչինն էլ մերն են ու «փոխանակում» տեղի չի ունեցել։

Այս սուտը հիմնավորել փորձող ամեն ոք անխուսափելիորեն հայտնվում է, մի քանի ամիս ՀՀ պաշտպանության նախարար աշխատած և 2002-ի հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի վիճակում։ «1999-ի հունիսին Սադարակում հանդիպում ենք Քոչարյանը, ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Հեյդար Ալիևը և քննարկվում է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։ Հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և ներկայացնում այս տարբերակը, ասելով` սա այն դրական տարբերակն է, որը կապահովի Հայաստանի զարգացումը»։

Պաշտոնազրկման համար վրեժ լուծող նախկին գեներալին լրագրողը ճշտող հարց է տվել, որին արձագանքել է. «Ես ասում եմ, որ մենք գնացել ենք բանակցությունների, որտեղ այդ տարբերակի մասին խոսք է գնացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դրա մասին ինձ ներկայացրել է։ Հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչ տարբերակ ա եղել, կանդրադառնամ որոշ ժամանակ անց, կարող ա նաև փաստաթուղթ ներկայացնեմ. չգիտեմ, կնայենք»։

Ստացվում է, որ պաշտոնազուրկ գեներալը նախագահի հետ գնացել է բանակցությունների, բայց ներկա չի եղել։ Ներկա է եղել Ադրբեջանի ՊՆ նախարարը որն ել ներկայացրել է մեր նախարարին որ այդ տարբերակի մասին խոսք եղել է։ Մեկ ասում է Քոչարյանը իրեն կանչեց ասեց, մեկ ասում է ադրբեջանցի գործընկերն էր իրեն պատմում։ Մեղմ ասած՝ չի բռնում։

Իսկ, օրինակ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանն ապրիլին ունեցած ասուլիսում միանշանակ հայտարարեց. «Առանց պաշտպանության նախարար, հետագայում` վարչապետ Վազգեն Սարգսյանի գիտության ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող բանակցություններ վարել Մեղրիի և Լաչինի փոխանակման շուրջ։ Եթե նման պլաններ լինեին, ինչպես պնդում են որոշ գործիչներ, ապա ՀՀ իշխանություններն անպայման կխորհրդակցեին ինձ հետ՝ որպես ԼՂՀ Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար։ Ոչ մի բանակցություն այս առնչությամբ ինձ հետ չի եղել։ Եվս մեկ անգամ կրկնեմ, եթե կողմերից որևէ մեկը նման քննարկում ունենար, ապա վստահ եղեք, ես տեղյակ կլինեի։ Քոչարյանը չէր կարող այդ հարցի շուրջ քննարկումներ վարել և վե՛րջ»։ Այս մի նախկին զինվորականի պնդումն ավելի տրամաբանական է։

Իրականում այս «փոխանակման» մասին խոսակցությունը սկսվել է դեռ 90-ականների սկզբին, երբ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նման առաջարկ էին անում Անդրեյ Սախարովը և Գալինա Ստարավոյտովան կամ հետագայում, երբ ամերիկացի վերլուծաբան և փորձագետ Փոլ Գոբլն առաջարկում էր իր պլանը հակամարտության լուծման կոմպրոմիսային լուծումներ գտնելու համար։ Ինչ ասես՝ չէր մոգոնել և որպես առաջարկ՝ ներկայացրել Գոբլը նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա իշխանությանը։ Բայց դրանք դարձել են բանակցության առարկա, թե ոչ՝ պետք է ստուգել ԱԳՆ արխիվներում, որտեղ ամեն հանդիպում արձանագրված է։ Կարևոր է նաև տարանջատել որևէ առաջարկ, միտք, իրական բանակցություննից։ Դրանք տարբեր բաներ են։ Հնարավոր է, որ իրոք այս անհնարին թեման բանակցվել է Տեր-Պետրոսյանի կողմից և որպեսզի հետագայում իրեն չմեղադրեն, գցել են երկրորդ նախագահի վրա, հետագայում էլ սկսել են հենց իրենք շրջանառել՝ արդեն հայտնի քաղաքական շարժառիթներից դրդված։

Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի մի քանի էջ նվիրել է թեմային։ 15-րդ գլխում գրում է․

«․․․Ալիևի առաջարկի էությունը հետևյալն էր. Ադրբեջանը կարող է Ղարաբաղը հայկական ճանաչել Հայաստանի հետ կապող միջանցքի հետ միասին: Բայց, դրա հետ մեկտեղ, փոխանակում էր առաջարկում պատերազմի ժամանակ մեր կողմից Ղարաբաղի շուրջը զբաղեցրած շրջանների հետ: Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում էր Նախիջևանից: Այդպիսի փոխանակումը մենք բացարձակապես անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով: Բացի դրանից՝ ինչպե՞ս վարվել այդ շրջանում ապրող մարդկանց հետ․․․»:

16-րդ գլխում ևս անդրադառնում է թեմային։

«2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիևի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջևանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիևն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես և ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք:»

Փաստացի, քննարկվել է Մեղրիով վերգետնյա և թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես մանիպուլյատիվ պնդում է Վաղարշակ Հարությունյանը և մատնանշում է Նիկոլ Փաշինյանը՝ հավատալով ոչ թե փաստերին, այլ նախկին ղեկավարի կողմից պաշտոններից և կոչումներից զրկված գեներալին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միանշանակ պարտավոր է տեղյակ լինել, թե իրականում ինչ է եղել կամ ինչ չի եղել։ Մյուս կողմից էլ, հնարավոր է և տեղյակ է, բայց շարունակում է շահարկել այնպես, ինչպես որ կցանկանար լիներ։

yerevan.today