Սևանի ջրի մակարդակը 1 սմ-ով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից․ նախարար
Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ այսօր 1 սմ-ով ավելի ցածր է։ Նախարարը բացատրեց, որ նախորդ օրերին հավասար էր, բայց հիմա նվազել է։
Ինչ վերաբերում է ամառային սեզոնին հնարավոր ջրառին, նախարարը նշեց, որ հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլն՝ կարծում է, որ այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Գրիգորյանի խոսքով՝ իրենք նույնիսկ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որ օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է