Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով Nvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցով Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն 50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետ Oդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ուկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Սուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներով Ուշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղ Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ

Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովՄի շարք հասցեներ կհոսանքազրկվեն50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմը
Մամուլ

Ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը, կամ պարտությունից չքաղված դասեր

«Փաստ» թերթը գրում է.

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համատեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին:

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրվածքով։ Մյուս կողմից՝ Աբովյանի ընտրություններին «պատմականություն» հաղորդել է հենց իշխանությունը, որն առնվազն մարզային իշխանությունների և տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստվում էր «հեղափոխություն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի հաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այլ խոսքով՝ հեղափոխության թիմը մունիցիպալ ընտրության նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից հետո էլեկտորալ արդյունքները ենթակա են քաղաքական վերլուծության ու որոշակի հետևությունների։

Աբովյանի ընտրություններն ապացուցեցին, որ այլևս ակտուալ չէ ընտրական գործընթացը «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», «սևերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնհայտ ճշմարտություն էր արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքերում, այլ խոսքով՝ ֆորմալիզացվեց հեղափոխության հաղթանակը ու վերացվեցին ռևանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրվա խճանկարը հենց հեղափոխության հաստատած ստատուս-քվոն է, ու եթե Աբովյանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցությունը վայելող թեկնածուն, նույնիսկ հակաքաղաքագիտական է «հակահեղափոխության» դեմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էության, կասկածի տակ է դրվում հեղափոխության հաղթանակը, նաև՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։

Սա ակնհայտ ճշմարտություն է, ու իշխանության թիմն Աբովյանում պարտվեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկե կարևոր է, այլ նաև սխալ մեթոդաբանության հետևանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակավին չկա այն գիտակցությունը, որ իրենք այլևս իշխանություն են, ոչ թե հրապարակում հեղափոխություն իրականացնող հարթակ։ Այլ խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «սևերի» ու «սպիտակների» թեզի պարտության մասին էր։


Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ տեղի ունեցածից հետո հեղափոխության թիմը կամ առնվազն դրա մի մասը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառը։ Գոնե բոլորը պետք է այնքան համարժեքություն ու քաղաքական խիզախություն ունենային, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով ընդունեին, թե Աբովյանում տեղի ունեցածը հեղափոխության, ժողովրդավարության հաղթանակ է։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է. «Ես կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ Աբովյանի քաղաքացին երեկ, ցավով եմ նշում, պարտվեց այդ ընտրություններին, և Վահագն Գևորգյանը՝ մեր գործընկերը, երեկվա ընտրություններին չհաղթեց։ Ես պարզապես ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք»։

Ի՞նչ է, մարզպետը հակադրվո՞ւմ է վարչապետին, հրապարակային հաղորդո՞ւմ է տալիս այն մասին, որ Աբովյանի ընտրությունները կեղծվել են, նա ունի՞ փաստեր, թե՞ հայտարարություն է անում՝ ինքնաարդարացման նպատակով։ Եվ ինչո՞ւ է Պետրոսյանը զարմանում, որ նման վարքագծից հետո ընդդիմադիր որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է համարում նրա հրաժարականը։ Ընդ որում, քաղաքական առումով նման պահանջը կյանքի իրավունք ունի, որովհետև Ռոմանոս Պետրոսյանի թիմը ոչ միայն պարտվել է ընտրություններում, այլ նաև մարզպետը հակադրվում է վարչապետի հրապարակային կարծիքին ու փորձում է պարտության պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա կամ կրկին «տեսակավորել» հասարակությանը, այս անգամ՝ մի քաղաքի մասշտաբով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: