Հայտնի է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը
Բրիտանական WPP եւ Kantar Millward Brown ընկերությունների վարկածով աշխարհի ամենաթանկ 100 ապրանքանիշերի ցուցակում՝ The BrandZ Global Top 100-ում, ամերիկյան օնլայն ռիթեյլեր Amazon-ը առաջին տեղն է զբաղեցրել:
Amazon ապրանքանիշը զգալիորեն աճ է գրանցել տարվա ընթացքում. նրա արժեքը աճել է 52 տոկոսով` մինչեւ 315.505 մլրդ դոլար: Ռիթեյլերը բարելավել է իր էկոհամակարգը, ինչը հնարավորություն է ընձեռել բարելավել սպասարկման որակը եւ ավելացնել առաջարկվող ծառայությունների քանակը, եւ արդյունքում աճել է ընկերության մրցունակությունը:
Apple-ը ցուցակում պահպանել է երկրորդ տեղը՝ գրեթե 3 տոկոսով ( 309,527 մլրդ դոլար) ավելացնելով իր արժեքը, իսկ Google-ը երեք տարում առաջին անգամ երրորդ տեղում է հայտնվել: Այնուհետ ցուցակում հաջորդում են Microsoft-ը եւ Visa- ն, որը մեկ տարում 7-ից 5-րդ տեղն է բարձրացել:
Չինական Alibaba ապրանքանիշը առաջ է անցել Tencent հեռահաղորդակցության հսկայից եւ դարձել ամենաթանկ չինական ապրանքանիշը:
Տարվա ընթացքում ամենից շատ թանկացած ապրանքանիշ է դարձել Instagram-ը՝ նրա արժեքը գրեթե 2 անգամ ավելացել է անցյալ տարվա համեմատ եւ կազմել է 28.2 մլրդ դոլար:
WPP եւ Kantar Millward Brown-ի տվյալներով սոցցանցը ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից