Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»:
Միաժամանակ նա մեկնաբանել է. «Այն ամենը, ինչ գիտեք, եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով` ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։
Զեյնալյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել, այլ տեղյակ է պահել մտադրության մասին: Այսպիսով, նկատենք, որ Արտակ Զեյնալյանը որոշել է իր հրաժարականի պատճառների մասին խոսել ակնարկներով՝ մատնանշելով «հրապարակումներն ու տեղեկատվական հոսքերը»:
Եթե նա նկատի ունի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատությունները, արտահայտած դժգոհությունները, ապա, համաձայնեք, սա չպետք է հրաժարականի պատճառ դառնար, եթե ինքն, այնուամենայնիվ, վստահ է, որ ճիշտ է իր գործողություններում:
Նախարարը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ իր ճշմարտացիության մեջ համոզեր գործընկերներին ու հանրությանը: Իսկ եթե կան այլ պատճառներ, ապա ցանկալի կլիներ, որ Զեյնալյանն այս ամենի մասին խոսեր բարձրաձայն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել