Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ը Կենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ) Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆ Ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆ Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով Nvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցով

Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն ՊապիկյանըՀանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային որոշում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից հաստատվել է Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը. ԱԳՆՓետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարըԱդրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ ԲայրամովԻրանի ուղղությամբ մեծ ու հզոր նավեր են շարժվում. ԹրամփNvidia-ն գործարկում է եղանակի կանխատեսում արհեստական բանականության միջոցովԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում50 հազար 73 թոշակառու առողջապահական ծառայություն է ստացել. վարչապետOդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվումՈւկրաինայում պատերազմի ավարտը մոտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչըՍուրբ Սարգսի տոնին թանգարանները միանում են տարբեր միջոցառումներով ու աղի բլիթներովՈւշ երեկոյան որոշ շրջաններում` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղԽորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվինԱնվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկանՆրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները
Հայաստան

«Հայաստանը հեղափոխությունից անմիջապես էլ հետո գտնվում է տնտեսական աճի փուլում». ՀՀ վարչապետ

 

Երևանում այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է հայ-իտալական գործարար համաժողովը: Միջոցառման բացմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խորին շնորհակալությունս վարչապետ Փաշինյանին, ձեր ներկայությունն այս բիզնես ֆորումին նշանակալի է ՝հաշվի առնելով նաև այն հարաբերությունները, որոնք կան Երևանի և Հռոմի միև, ոը միտված է բարելավելու նաև բիզնես միջավայրը երկու երկրների միջև»,- հայերեն ողջույնից հետո իր ելույթում նշեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Դեսպանը տեղեկացրեց, որ Իտալիան համաժողովին մասնակցում է բավականին ներկայացուցչական խմբով։

Հայ-իտալական գործարար առաջին համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց վերջին մեկ տարվա ու այսօրվա քաղաքական գործընթացներին անդրադառնալով՝ ընդգծելով, որ պոտենցիալ ներդրողներն այդպիսով ավելի ճշգրիտ կարձանագրեն, թե ինչ երկրում են գտնվում.

«Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել և աննախադեպ իրադարձություն՝ տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա հեղափոխություն, երբ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է՝ առանց որևէ բռնության, և այս գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը։

Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել կոռուպցիան, համակարգային կոռուպցիան, վերացնել քաղաքական առումով մենաշնորհները։ Ինչու եմ ասում՝ քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից՝ նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում. սա շատ կարևոր է՝ ընդգծելու համար, թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին, տնտեսական գործունեությանը։

Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն, որ նախորդ մեկ տարվա ընթացքում հեղափոխություն է տեղի ունեցել, և մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մի դեպք, այսինքն՝ ՀՀ-ում երաշխավորված է սեփականության իրավունքը»։

Վարչապետն իր ելույթում նշեց, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանը խուսափել է տնտեսական ցնցումներից, իսկ ֆինանսական շուկան մնացել է կայուն.

«Եվ, ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես էլ հետո գտնվում է տնտեսական աճի փուլում»։

 

Հայ-իտալական բիզնես համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ Իտալիայի դեսպանության հովանավորությամբ:

Համաժողովին ներկա են նաև Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

Քննարկվելու են մարզային նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների, վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետացման, թափոնների վերամշակման և շրջանառության, խելացի քաղաքների, քաղաքային տրանսպորտի, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային հատակագծման և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման թեմաները։

Հունիսի 11-ին ծրագրված է այց Գյումրի՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին: